«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

«Աշխարհ է մեծ, ի՞նչ կա թաքուն, բադը հիմնեց գրավատուն»

«Աշխարհ է մեծ, ի՞նչ կա թաքուն, բադը հիմնեց գրավատուն»
31.01.2014 | 12:02

Ընթերցողի սեղանին է ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆԻ «Ա՛յ քեզ գրավատո՜ւն» պատկերազարդ գիրքը:
«Ճիշտ ժամանակին և զարմանալի դիպուկությամբ մի շատ կարևոր ու արդիական խնդիր է արծարծում Անահիտ Թարյանն իր «Ա՛յ քեզ գրավատո՜ւն» չափածո հեքիաթում,- ասվում է գրքի անոտացիայում,- մանուկներին մատչելի ու ընկալելի լեզվով, գեղարվեստական պատկերավոր խոսքով ու ինքնատիպ արտահայտչականությամբ անվանի բանաստեղծուհին իր մանուկ ընթերցողներին վարպետորեն և անբռնազբոս կերպով տալիս է տարրական տնտեսագիտական գիտելիքներ` նրանց աննկատելիորեն ներքաշելով իր գրական հերոսների հեքիաթային, բայց միաժամանակ նաև իրական կյանքում տիրող վայրիվերումների մեջ…»:
Աշխարհ է մեծ,
Ի՞նչ կա թաքուն…
Բադը հիմնեց
Գրավատուն…
Ասաց.- Կյանք է,
Մեկ` լավ, մեկ` վատ…
Շատ բան թանկ է,
Իսկ դեմդ` պատ…

Հեղինակը գրում է, որ «Ա՛յ քեզ գրավատո՜ւն» չափածո հեքիաթի մտահղացումը ծնվել է լարված աշխատանքային օրվա վերջում, տուն վերադառնալիս, երբ անցել են Երևանի Հանրապետության հրապարակի հարևանությամբ` Նալբանդյան փողոցում գտնվող բանկի մոտով:
«Բանկ» մտովի անմիջապես թարգմանեցի «դրամատուն», հետո, չգիտես ինչու, ինձ թվաց, թե այս բառն առանձնապես ընկալելի չի լինի երեխաների համար, և այն միանգամից փոխարինեցի «գրավատուն» բառով,- ասում է նա:- Հետո ամեն ինչ կատարվեց այնքա՜ն արագ. ինձ անմիջապես պատկերացան գրական հերոսները` ծեծված, հյուծված, անխոնջ, փետրահան եղած… հար և նման մեր իրականությանն ու այդ իրականության մեջ ապրող իրական մարդկանց… Ստեղծագործությունը գրվեց մեկ շնչով. այն, հորդահոս գետի նման, գնալով վարարեց և, ինձ առած իր հորձանքի մեջ, տարավ, տարավ ու հասցրեց այնտեղ, որ ես ակամա բացականչեցի. «Ա՛յ քեզ գրավատո՜ւն»:
Հեքիաթի լեզվով, նուրբ, անչար, զգաստացնող հումորով հեղինակը ներկայացնում է գրավատան պատմության վերջը.
Թե չէ ի՞նչ է…
Սիրտ է պայթում.
Ի՜նձ են բերել
Գրավատուն…
Եղածն արդեն,
Է՛հ, եղած է…
Կյանքը բարդ է.
Խինդ ու լաց է…

Ինչպես բոլոր հեքիաթները, «Ա՛յ քեզ գրավատո՜ւնը» նույնպես ասելիք ունի հենց մեծահասակներին, որոնց կառուցած աշխարհում (նաև հեքիաթների աշխարհում) են մեծանում ու կյանք սկսում փոքրիկները:
Հավելենք, որ գիրքը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում: Նկարների հեղինակը անվանի գեղանկարիչ, բազմաթիվ գրքեր նկարազարդած Նիկոլայ Մանուկյանն է (Նիկօ):
«Ա՛յ քեզ գրավատո՜ւնը» նախատեսված է դպրոցական կրտսեր տարիքի երեխաների համար: Գիրքը կարելի է ձեռք բերել երևանյան գրախանութներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ